09/07/2011 16:12
Կաննավարոն ավարտեց կարիերան
Իտալացի 37-ամյա պաշտպան Ֆաբիո Կաննավարոն հայտարարել է կարիերան ավարտելու մասին: Նման որոշման պատճառ է դարձել բժիշկների եզրակացությունը: Վերջիններս ֆուտբոլիստին տեղեկացրել են, որ նրա վնասված ծունկն այլևս հնարավորություն չի տա խաղալ ողջ ուժով:
«Ես շատ տխուր եմ,- Կաննավարոյի խոսքերը մեջբերել է AP-ն:- Ֆուտբոլն իմ կյանքում ամեն ինչ էր»:
Պաշտպանի վերջին ակումբն ԱՄԷ-ի «Ալ-Ախլին» էր, որի կազմում հանդես էր գալիս 2010 թվականից: Նա խաղացել է նաև «Նապոլիում», «Պարմայում», «Ինտերում», «Յուվենթուսում» և «Ռեալում»: Իտալիայի հավաքականի կազմում Կաննավարոն անցկացրել է 136 խաղ և խփել 2 գոլ: 2006 թ. դարձել է աշխարհի չեմպիոն: