09/07/2011 15:39
Իրանն իրականացրել է հրթիռների փորձարկում Հնդկական օվկիանոսում
Իրանը հայտարարել է 2 հրթիռների հաջող փորձարկման մասին Հնդկական օվկիանոսում, որոնց շառավիղը կազմում է 1900 կմ: Այդ մասին հաղորդում է «ԲիԲիՍի»-ի (bbc.co.uk) կայքը:
Միջին շառավղի հրթիռների բացթողումը օվկիանոսի կենտրոն, հավանաբար, տեղի է ունեցել դեռևս ձմռանը, սակայն հրթիռների կոնկրետ տեսակների մասին չի նշվում:
Ըստ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների գնդի տիեզերական զորքերի ստորաբաժանաման հրամանատարի, Իրանը առաջին անգամ նմանատիպ հրթիռների փորձարկումը անց է կացրել Հնդկական օվկիանոսում: