09/07/2011 13:44
Մարինա Թաշչյանն ու Աշոտ Մանուկյանը կմեկնեն Բրազիլիա
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ներկա չի լինի հուլիսի 30-ին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությանը: Ինչպես մեր թղթակցին հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, այս պահի դրությամբ որոշված է, որ Բրազիլիա են մեկնելու ՀՖՖ հավաքական թիմերի բաժնի պետ Մարինա Թաշչյանը և ՀՖՖ փոխնախագահ Աշոտ Մանուկյանը: