09/07/2011 10:46
Կոնգոյում մարդատար ինքնաթիռ է վթարի ենթարկվել. Կա 50 զոհ
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության քաղաքներից Կիսանգանիի օդանավակայանում մարդատար ինքնաթիռ է վայր ընկել: Այս մասին տեղեկացնում են «Ռոյթերս» գործակալությունից`հղում անելով այդ երկրի իշխանւթյան աղբյուրներին:
Ավիաընկերության աշխատակցի տվյալներով` ինքնաթիռում 112 մարդ է եղել` ներառյալ օդանավի անձնակազմը: Դեռևս չճշտված տվյալներով` բեկորների տակից հաջողվել է փրկել 40 մարդու, բայց ավելի քան 50 հոգի զոհվել են: Այս մասին տեղեկացնում է «ԲիԲիՍի»-ն:
Ավելի ուշ ավիաընկերության ղեկավար Հևա Բորան, ում պատկանել է ինքնաթիռը, «Ֆրանս Պրես» գործակալության թղթակցին տեղեկացրել է, որ ավելի քան 53 մարդ փրկվել է ավիավթարից:
Կոնգոյի ավիաընկերության ղեկավարը տեղեկացրել է, որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել վատ եղանակային պայմաններում վայէջքի ժամանակ: Մարդատար մեծ ինքնաթիռը այդպես էլ չի հասցրել դիպչել թռիչքուղուն:
Մարդատար ինքնաթիռի տեսակն ու նրա ուղղության վայրը դեռևս ճշտված չէ: Սովորաբար թռիչքներն իրականացվում են Կինշասի մայրաքաղաքից Կիսանգանի և այլ երկրներ: