09/07/2011 10:55
TWITTER–ը ներգրավում է մասնավոր ներդրողներին
Ամերիկյան Twitter Inc. ընկերությունը պատրաստվում է ներգրավել 400 մլն դոլար ընդհանուր ծավալով լրացուցիչ մասնավոր ֆինանսական միջոցներ։
Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով The New York Times-ին։
Նոր ֆինանսական միջոցների ներգրավման արդյունքում միկրոբլոգի շուկայական արժեքը կարող է հասնել 8 մլրդ դոլարի: Լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման գործընթացը կիրականացվի երկու փուլով:
Այս գործընթացին իրենց մասնակցությունը կունենան նաև DST Global (Mail.ru Group) ներդրումային ընկերությունը և Kleiner Perkins Caufield & Byers վենչուրային հիմնադրամը:
Ինչպես նշում են վերլուծաբանները` Twitter-ն ընտրել է նոր քաղաքականություն. ի տարբերություն ինտերնետային այլ ընկերությունների` Twitter-ը ներգրավում է մասնավոր ներդրողների միջոցները` IPO (արժեթղթերի առաջնային տեղաբաշխում) իրականացնելու փոխարեն: