09/07/2011 12:18
ԱՄՆ.«Սիրիայում մեր դեսպանը չի հրահրել բողոքի ակցիաներ»
ԱՄՆ-ը հերքել է Սիրիայի մեղադրանքներն այն հարցում, որ Դամասկոսում Ամերիկայի դեսպանը նպատակ է ունեցել Համա քաղաքում հրահրել բողոքի ակցիաներ։ Ավելին, ԱՄՆ կառավարության ներկայացուցչի փոխանցմամբ, դեսպանին դիմավորել են ծաղիկներով և ձիթենու ճյուղերով խաղաղ բնակիչները, ովքեր սպասում են քաղաքական փոփոխությունների։
Այս մասին հաղորդում է «Ռոյթերս» (Reuters) գործակալությունը։
Հիշեցնենք, որ Սիրիայում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Ֆորդը Համա էր ժամանել հինգշաբթի օրը և վերադարձել է հաջորդ օրը մինչ այն պահը, երբ տասնյակ հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոցներ և պահանջել են նախագահ Բաշար Ալ Ասադի հրաժարականը։
Սիրիայի Արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ Ֆորդի այցի համար Դամասկոսի հատուկ թուլտվությունը չի եղել, ինչն էլ համարվել է ԱՄՆ կողմից տարածաշրջանում լարվածությունն ուժեղացնելու մտադրության ապացույց։
«Ասոշիեյթիդ պրեսի» տեղեկացմամբ` Կառավարության պաշտոնական ներկայացուցիչները Ֆորդի այցը մեկնաբանելիս հայտարարել են, թե դեսպանն այդպես ցուցադրում է իր աջակցությունը` սիրիաի ժողովրդի խաղաղ ցույցեր անելու իրավունքի հետ կապված:Միևնույն ժամանակ ԱՄՆ բարձրաստիճան անանուն մի պաշտոնյա տեղեկացրել է «ֆրանս պրես» գործակալությանը, որ Ֆորդը Համա է եկել` նպատակ ունենալով հարթել հարաբերություններն ընդդիմության ղեկավարների հետ: