11/07/2011 15:13
Հնդկաստանում գնացքի վթարի հետևանքով 66 մարդ է զոհվել
Հնդկաստանում մարդատար գնացքի վթարի հետևանքով զոհվածների թիվը, նախկինում հաղորդվող 53-ի փոխարեն, հասել է 66-ի: Ավելի քան 240 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել: «Ռիա Նովոստիի» (РИА Новости) հաղորդմամբ` դեպքի վայրում որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են:
Հիշեցնենք, որ կիրակի օրը Հնդկաստանի մայրաքաղաք ուղևորվող «Կալկա մեյլ» մարդատար գնացքը վթարի էր ենթարկվել: Այն բանից հետո, երբ մեքենավարը արտակարգ արգելակում էր կատարել, լոկոմոտիվը և 12 շոգեքարշերը գծերից դուրս էին եկել: Ներկա դրությամբ մեքենավարը գտնվում է հիվանդանոցում և դեպքի առնչությամբ բացատրություններ տալ չի կարող:
Հարկ է նշել, որ Հնդկաստանում ճանապարհատրանսպորտային պատահարները բավականին հաճախակի բնույթ են կրում: Օրինակ, հունիսի 7-ին հարսանեկան ավտոբուսի և գնացքի բախման հետևանքով 33 մարդ էր զոհվել: