11/07/2011 10:55
Քադաֆիի ներկայացուցիչները այցելել են Իսրայել
Մուամար Քադաֆիի 4 ներկայացուցիչներից բաղկացած խումբն այցելել է Իսրայել: Երեկ իսրայելական հեռուստաընկերություններից մեկի տեղեկացմամբ`խմբի անդամները, որոնց անունները չի տրվում, հանդիպել են իսրայելական ընդդմադիր «Քադամի» կուսակցության ղեկավար Ցիպի Լիվնիի հետ և նրան են փոխանցել Քադաֆիի կողմից գրված էլեկտրոնային նամակը:
Լիվնին հաղորդագրությունը փոխանցել է «անվտանգության ծառայության պատասխանատու մարմիններին»: Իսրայելական հեռուստաընկերության տվյալներով`լիբիացիները հատուկ ծառայության թույլտվությունից հետո միայն ստացել են ելքի թույլտվության վիզա` Փարիզում գտնվող Իսրայելի դեսպանատուն մտնելու համար: Նրանց խնդիրն է եղել`Լիվնիի տեսակետը փոխել Լիբիայում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ:
Հեռուստըաընկերությունը նշել է, որ լիբիացիները հանդիպել են նաև «Քադամիի» այլ ներկայացուցիչների հետ ` նախկին նախարար Մերիոմ Շիտրիտի և լիբիական համայնքի անդամների հետ:
Շիտրիտի խոսքերով` ինքը համաձայնել է հանդիպել լիբիացիների հետ` հետաքրքրությունից դրդված:
«Այս մարդիկ կարևոր դերակատարություն չունեն ռեժիմում: Նրանք ընդամենը ցանկացել են փոխել իսրայելցիների աչքում Լիբիայի հեղինակությունը: Նրանք հույս են հայտնել, որ երկրում դրությունը կլավանա ու ապագայում Լիբիան ու Իսրայելը հարաբերություններ կկարգավորեն»,-ասել է Շիտրիտը: Այս մասին տեղեկացնում է «Իտառ-Տաս»-ը: