11/07/2011 15:42
Տիգրան Դավթյանն աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր
Այսօր Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն աշխատանքային այց կատարեց Արմավիրի մարզ: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ Տիգրան Դավթյանը այցելեց «Ռաստր» գործարան:
Տիգրան Դավթյանը գործարանում աշխատանքային քննարկումներ ունեցավ գործարանի տնօրինության հետ, այնուհետև շրջայց կատարեց գործարանի արտադրամասերում, ծանոթացավ «Ռաստր» գործարանի արտադրանքին, հետևեց արտադարական գործընթացներին:
Էկոնոմիկայի նախարարը զրուցեց գործարանի աշխատակիցների հետ, հետաքրքրվեց նրանց աշխատանքային պայմաններից և գործադիր տնօրեն Հովհաննես Զաքոյանի հետ քննարկեց գործարանի զարգացման տեսլականը և առկա խնդիրները:
Նշենք, որ «Ռաստր գործարան» ԲԲԸ ստեղծվել է 1996թ.-ին` ԽՍՀՄ «Ռաստր» գործարանի հիման վրա: Ընկերությունը մասնագիտացված է միացուցիչների արտադրության ոլորտում, որոնք օգտագործվում են զանազան սարքերի մեջ, իսկ արտադրանքը հիմնականում արտահանվում է ՌԴ` ռազմաարդյունաբերական համալիրի համար:
2011թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ ընկերության արտադրանքի ծավալը կազմել է մոտ 86 մլն ՀՀ դրամ` աճի տեմպը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմելով 18%, արտադրանքն ամբողջությամբ արտահանվել է ՌԴ, իսկ «Ռաստր» գործարանում փաստացի աշխատողների քանակը կազմում է 90 մարդ: