12/07/2011 13:13
Սպանվել է Աֆղանստանի նախագահի եղբայրը
Երեքշաբթի Աֆղանստանի նախագահի եղբայր Ահմադ Վալի Կարզայը սպանվել է Կանդահարում, որը աֆղանական նույնանուն հարավային շրջանի շրջկենտրոնն է: Այդ մասին հղում անելով Աֆղանստանի ներքին գործերի նախարարությանը հաղորդում է ռիա.ռու(ria.ru) կայքը:
Հաղորդվում է այն մասին, որ շրջանային ժողովրդական ներկայացուցիչների խորհրդի ղեկավար Ահմադ Վալի Կարզայը սպանվել է իր տանը` իր անձնական թիկնապահներից մեկի կողմից: Դեպքի մանրամասնությունները դեռևս ճշտվում են: