12/07/2011 11:27
Հիլարի Քլինտոնը չի ճանաչում Բաշար Ասադի լեգիտիմությունը
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, թե Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կորցրել է իր լեգիտիմությունը:
Քլինտոնը տեղեկացրել է, որ Ասադին չի համարում Սիրիայի համար անփոխարինելի, և որ ԱՄՆ-ը չունի որևէ պատճառ` հետաքրքրվածություն դրսևորելու նրա հետագա ղեկավարման շարունակության նկատմամբ: Տարածաշրջանում ԱՄՆ-ի նպատակը, ըստ պետքարտուղարի հայտարարության, սիրիացի ժողովրդի կամքի կատարումն է` դեմոկրատական բարեփոխումներ իրականացնելիս:
Քլինտոնի հայտարարությունը հնչել է Դամասկոսի և Վաշինգթոնի միջև հարաբերություների հերթական վատթարացման ֆոնի վրա, որը տեղի է ունեցել ընդդիմության կողմից ղեկավարվող Համա քաղաք ամերկիացի դեսպան Ռոբերտ Ֆորդի այցից հետո: Ֆորդի այցելությունը, որ տեղի ունեցավ հուլիսի 7-8-ը և միտված էր խաղաղ հավաքների տարբերակով սիրիացիների իրավունքին աջակցելուն, պաշտոնական Դամասկոսը անվանեց միջամտություն իր երկրի ներքին գործերին:
Երեկ Ֆորդի գործողություններից դժգոհ Բաշար Ասադի կողմնակիցները հարձակվեցին Դամասկոսում ամերիկյան դեսպանատան վրա` կոտրելով շենքի ապակիները, պատերին ներկելով ու տանիքին սիրական դրոշը ծածանելով: Ամերիկյան իշխանությունները պատասխան հայտարարությամբ հանդես եկան, որում մեղադրեցին Սիրիային`դիվանագիտական կառույցը պաշտպանելու հարցում միջազգային պարտավորություններն անվայել կատարելու մեջ: Այս մասին տեղեկացնում էԲիԲիՍի-ն (BBC):