12/07/2011 10:16
Դիեգո Մարադոնան ավտովթարի է ենթարկվել
Աշխարհահռչակ ֆուտբոլիստ և Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան ավտովթարի է ենթարկվել: Այդ մասին հղում հաղորդում է «ռբկ.ռու»(rbc.ru) կայքը:
Դ. Մարադոնայի ավտոմեքենան երկուշաբթի օրը ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ է հայտնվել Բուենոս-Այրեսի մոտ, բախվելով ավտոբուսին:
Մարադոնան ստացել է ծնկի վնասվածք և տեղափոխվել է հիվանդանոց, իսկ Մարադոնայի ավտոմեքենայի մեջ գտնվող նրա քաղաքացիական կինը`Վերոնիկա Օխեդան, կոնքի վնասվածքով նույնպես տեղափոխվել է հիվանդանոց:
Հաղորդվում է, որ Մարադոնան գնում էր Բուենոս-Այրեսի հիվանդանոցներից մեկը, որտեղ ծանր վիճակում է գտնվում նրա մայրը: