12/07/2011 11:45
ԵՄ-ում քննարկվել է եվրոգոտու կայունացմանն ուղղված մեխանիզմները
Եվրոգոտու երկրների ֆինանսների նախարարները հայտարարել են իրենց վճռականության մասին` կանխելու Հունաստանի պարտքային ճգնաժամի տարածումն այլ երկրների` Իսպանիայի և Իտալիայի վրա:
Բրյուսելում կայացած հանդիպումից հետո Եվրախմբի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ համաձայնեցվել են մի շարք միջոցառումներ` տրամադրելով երկրներին պարտքի վճարումների ուշացումների և տոկոսադրույքների իջեցման հնարավորություն: Նրա խոսքերով` ԵՄ-ն ունի բավականաչափ միջոցներ ճգնաժամի հետևանքները հաղթահարելու համար: Ներկա պահին Եվրամիության կայունացման հիմնադրամը կազմում է մոտ 750 միլիարդ եվրո:
Նախկինում շատ եվրոպական երկրներում նվազեցրել էին եվրոյի փոխարժեքը և բաժնետոմսերի արժեքը` մտահոգվելով, որ Իտալիան և Իսպանիան չեն կարող պետական պարտավորությունների վճարումներ կատարել: