12/07/2011 10:53
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ժամանել է Աֆղանստան
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին չհայտարարված այցով ժամանել է Աֆղանստան և մտադիր է հանդիպել ֆրանսիացի զինվորների հետ, որոնք ծառայում են Անվտանգության ապահովման միջազգային ուժերի կազմում:
Հաղորդվում է, որ այցը տևելու է ընդամենը 5 ժամ և նախատեսված է Սարկոզիի հանդիպումը Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայի և Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Դեյվիդ Պետրեուսի հետ, որը մինչև հունիսի 30-ը Աֆղանստանում միջազգային ուժերի ղեկավարն էր:
Այնուհետև Սարկոզին մեկնելու է Սուրոբի քաղաքի մոտակայք` Քաբուլից ոչ հեռու, որպեսզի հանդիպի ֆրանսիացի զինվորականների հետ: Այդ մասին հաղորդում է «ԲիԲիՍի»-ի (bbc.co.uk) կայքը: