12/07/2011 10:36
Իրավապաշտպանները կոչ են արել Օբամային դատի տալ Բուշ-կրտսերին
Միջազգային իրավապաշտպան «Human Rights Watch» կազմակերպությունը դիմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային Սպիտակ տան նախկին ղեկավար Ջորջ Բուշ-կրտսերի նկատմամբ հետաքննություն անցկացնելու պահանջով, քանի որ, ըստ իրավապաշտպանների, կան լուրջ հիմքեր կասկածելու Բուշին այն բանում, որ նա թույլատրել է կտտանքներ կիրառել մարդկանց նկատմամբ:
Խոսքը վերաբերում է այսպես կոչված Կենտրոնական հետախուզական վարչության գաղտնի բանտերի մասին և հարցաքննության մեթոդների վերաբերյալ, որոնց դիմում էին այդ բանտերի որոշ աշխատակիցներ:
Բացի այդ, «Human Rights Watch»-ը հիշեցնում է, որ բանտարկյալների մի մասը ԱՄՆ-ի տարածքից տեղափոխվել են այլ երկրներ, որտեղ չեն գործում ամերիկյան օրենքները և որտեղ Կենտրոնական հետախուզական վարչության աշխատակիցները կարող էին հարցաքննության ավելի կոշտ մեթոդներ կիրառել:
Ջորջ Բուշը և նրա վարչակազմի անդամները բազմիցս հերքել են իրենց նկատմամբ այդպիսի մեղադրանքները, հայտարարելով, որ, առաջին` չեն հրահանգել օրենքի խախտումներ, իսկ երկրորդ` գործել են ԱՄՆ-ի անվտանգության շահերից ելնելով: Այդ մասին հաղորդում է «ԲիԲիՍի»-ի (bbc.co.uk):