12/07/2011 10:02
Օբաման և Մեդվեդևը քննարկել են ԼՂ խնդրի կարգավորման գործընթացը
Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահները երեկ հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը:
Ինչպես հայտնում է Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքը, Դ.Մեդվեդևն ու Բ.Օբաման, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներ, մտքեր են փոխանակել հակամարտության կարգավորման շուրջ: ԱՄՆ նախագահը բարձր է գնահատել Ռուսաստանի առաջնորդի ջանքերը` ուղղված խնդրի կարգավորմանը, մասնավորապես, Կազանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջև վերջերս կայացած հանդիպման ժամանակ:
Միևնույն ժամանակ, երկու երկրների նախագահները պատրաստակամություն են հայտնել հետագայում ևս շարունակել փոխհամաձայնեցված քայլերը և օգնել Բաքվին եւ Երևանին գտնել հակամարտության խաղաղ կարգավորումը: