13/07/2011 10:44
Աբխազիայում վթարի է ենթարկվել ռուս զբոսաշրջիկների ավտոբուսը
Աբխազիայի Բզիբ գյուղում զբոսաշրջային ավտոբուսը բախվել է գովազդային վահանակին, ինչի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել 6 մարդ:
Աբխազիայի Ճանապարհա-տրանսպորտային ոստիկանությունից հայտնում են, որ ավտոբուսում էին գտնվում Աբխազիայի, ՌԴ-ի և Բելոռուսի 54 քաղաքացիներ, որոնք գնում էին Ռիցա լիճ էքսկուրսիայի:
Հաղորդվում է, որ էքսկուրսիոն ավտոբուսի վարորդը ճամփաբաժանի մոտ ցանկանալով խուսափել մեծ արագությամբ ընթացող ավտոմեքենայից, բախվել է բենզալցակայանի գովազդային վահանակին և գցել այն:
Դեպքի վայր ժամանած փրկարարները հիվանդանոց են ուղարկել վնասվածքներ ստացած 6 ուղևորների: Այդ մասին հաղորդում է «ԲիԲիՍի»-ի(bbc.co.uk)կայքը: