13/07/2011 15:43
Ո՞վ կդառնա ԱՄՀ փոխնախագահ
Արժույթի միջազգային հիմնադրամի նորանշանակ ղեկավար Քրիստին Լագարդը առաջարկել է հիմնադրամի փոխնախագահի պաշտոնում նշանակել չինացի տնտեսագետ Չժու Մինին։ Այս մասին տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով հիմնադրամի պաշտոնական հաղորդագրությանը։
Չինացի տնտեսագետ Չժու Մինն այժմ աշխատում է հիմնադրամի նախագահի մասնագետ–խորհրդականի պաշտոնում , որը նա զբաղեցրել է անցած տարի։ Մինչ այդ Մինն աշխատել է Չինաստանի ժողովրդական բանկում։
ԱՄՀ ղեկավարը նաև առաջարկել է իր տեղակալի պաշտոնում նշանակել ԱՄՆ նախագահի՝ տնտեսական հարցերով հատուկ օգնական Դեվիդ Լիպտոնին։
Հաղորդագրության մեջ նշվում է , որ Մինի և Լիպտոնի թեկնածությունները պետք է հաստատվեն ԱՄՀ–ի գործադիր խորհրդի կողմից։