13/07/2011 18:31
Ադրբեջանում 6 ամսվա ընթացքում 234 ձեռնարկատեր է տուգանվել
Ադրբեջանի Հիգիենայի ու համաճարակաբանության հանրապետական կենտրոնի անցկացրած մոնիտորինգի շրջանակներում 2011 թվականին 6 ամսվա ընթացքում վարչական տույժի է ենթարկվել սննդամթերքի ոլորտում աշխատող 234 ձեռնարկատեր: Այս մասին հաղորդում է «1նյուզ.ազ»-ը:
Ինչպես «1նյուզ.ազ»-ին հաղորդել է Հիգիենայի ու համաճարակաբանության հանրապետական կենտրոնի սննդամթերքի հիգիենայի բաժնի ղեկավար Իմրան Աբդուլաևը, այդ ձեռնարկատերերը, հիմնականում, տուգանվել են սննդամթերքի արտադրության, իրացման, պահպանման և տեղափոխման ժամանակ սանիտարական նորմերի խախտման և հիգիենայի նորմերին չհամապատասխանող արտադրանք տալու համար:
Նույն պատճառով 2011 թվականի սկզբից դադարեցվել է սննդամթերք արտադրող 113 ձեռնարկատիրությունների գործունեությունը, 52 մարդ հեռացվել է աշխատանքից: