13/07/2011 11:25
Կիպրոսի բնակիչներ մեղադրում են նախագահին 12 մարդկանց մահվան մեջ
Կիպրոսի հազարավոր բնակիչներ երթ են անցկացրել դեպի նախագահական նստավայր Նիկոսիա` մեղադրելով կառավարությանը պարտականություների չկատարման մեջ, որը ռամածովային բազայում արկերի պայթյունի բերեց ու 12 մարդկանց մահվան պատճառ դարձավ: Ոստիկանները ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ են օգտագործել: Այս մասին տեղեկացնում է «ԲիԲիՍի»-ն:
Զոհվածների թվում է նաև Կիպրոսի ռազմածովային նավատորմի ղեկավար Անդրեաս Իոնիդեսը, ռազմածովային բազայի գնդապետ Լամբրոս Լամբրուն և վեց հրշեջներ: Երեկ լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ պայթյունի արդյունքում վիրավորվել էին ավելի քան 60 հոգի: Իրանից բռնագրավված ռազմամթերքի հզոր պայթյունի արդյունքում վնասվել է խոշոր էլեկտրոցանցերը, ինչը բերել է կղզում էլեկտրաէներգիայի մասսայական անջատմանը:
Ոստիկանության տեղեկացմամբ` երբ հասարակության շրջանում միջադեպի հետ կապված դժգոհությունը մեծացավ, մոտ 5 հազար հոգանոց ամբոխ հավաքվեց նախագահի նստավայրի մոտ և դարպասների վրա ցուցապաստառ կախեց` վրան գրված` «Նախագահ Քրիստոֆիաս մարդասպանը պետք է բանտ նստի»:
Իրադարձության ականատեսները տեղեկացնում են, որ ցուցարարաներն առաջակել են ոստիկաններին միանալ իրենց, սակայն անհաջող: Ականատեսները նաև հայտարարել են, որ մի քանի երիտասարդներ կոտրել են դարպասի փականը, ու ցուցարարաների ամբոխը մտել է նստավայրի տարածք:
Ոստիկանությունը նրանց թույլատրել է հասնել երկրորդ դարպասին, որը շրջափակված է եղել մեծ թվով հատուկ ծառայության հակագազ հագած ներկայացուցիչներով: Այդ ամենից հետո բազմաթիվ մարդիկ սկսել են հեռանալ, բայց երիտասարդների խումբը դարպասների ուղղությամբ քարեր է շպրտել, ինչի արդյունքում ոստիկանությունը արցունքաբեր գազ օգտագոծելով`ցրել է նրանց:
Վիրավորների կամ ձերբակալվածների մասին տեղեկատվություն դեռևս չկա:
Միջադեպի կապակցությամբ Կիպրոսի Պաշտպանության նախարարն ու Ազգային գվարդիայի ղեկավարը պաշտոնաթող են արվել: Տեղեկացնում է «Գազետա ռու»-ն: