13/07/2011 12:08
Հուգո Չավեսը մասնակցել է իր ապաքինմանը նվիրված պատարագին
Վենեսուելայի նախագահ Հուգո Չավեսը Կարակասում այցելել է ռազմական ակադեմիայի կաթոլիկական տաճար, որտեղ պատարագ է մատուցվել նրա շուտափույթ ապաքինման համար:
Իրադարձությունը հեռարձակվել է Վենեսուելայի հեռուստաընկերության ուղիղ եթերում: Վենեսուելայի կաթոլիկ եկեղեցու ղեկավար արքեպիսկոպոս Մարիո Մորոնտան և բարձրաստիճան հոգևորականները նրա նկատմմաբ գաղտնի եղբայրության ծես են կատարել: Չավեսը օծվել է յուղով, իսկ եկեղեցու սպասավորները կոչ են արել նրան շնորհապարտ լինել Աստծուն` մարմնական հիվանդություններից ապաքինման և մեղքերի թողության համար:
Չավեսը ժամանակ առա ժամանակ մեղադրանքներ է ներկաայցնում Վենեսուելայում Հռոմեական կաթոլիկ եկեղեցու հայրերին, սակայն իրեն համարում է քրիստոնյա և հայտարարում է, որ Հիսուսը սոցիալզմին հատուկ սկզբունքներ ուներ:
Հիշեցնենք, որ Կուբայում Չավեսին վիրահատել էին` հեռացնելով ուռուցքը: