13/07/2011 13:42
Սեուլը և Փհենյանը փորձում են համաձայնության գալ
Հարավային Կորեայի պաշտոնական պատվիրակությունը ժամանել է Հյուսիսային Կորեա` քննարկելու զբոսաշրջությանը վերաբերող համատեղ ծրագիրը, որը սառեցվել էր 2008թ-ին:
Լեռնային Կիմգանսան շրջանի հանգստավայրերից մեկը դադարել էր գործել այն բանից հետո, երբ Հարավային Կորեայից ժամանած տուրիստը սպանվել էր` հսկողության տակ առնված ռազմական տարածքում շրջելու արդյունքում: Մինչ այդ միջադեպը, ամեն տարի Հյուսիսային Կորեայից այդ հանգստավայր էր այցելում շուրջ 300 հազար զբոսաշրջիկ:
Քննարկման արդյունքում Փհենյանը Սեուլին մինչև չորեքշաբթի ժամանակ է տվել հարթելու իրավիճակը: Հակառակ դեպքում` հարավկորեական հանգստավայրը կառգրավվի: