13/07/2011 13:06
Լիբիայի «Անցումային Ազգային խորհրդի» անդամները Բրյուսելում են
Այս պահին Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, տեղի է ունենում Լիբիայի «Անցումային ազգային խորհրդի» և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների ոչ պաշտոնական հանդիպումը:
Լիբիայի «Անցումային ազգային խորհրդի» ղեկավար Մահմուդ Ջիբրիլը ՆԱՏՕ այցի շրջանակներում հանդիպել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենի հետ:
Ավելի վաղ Անդրես Ֆոգ Ռասմուսենը հայտնել էր, որ Բրյուսելում բանակցությունների ժամանակ կներկայացվի Լիբիայի` դեմոկրատական կառավարմանն անցնելու ճանապարհային քարտեզը:
«Անցումային ազգային խորհրդի» մեջ մտնում են Լիբիայի ընդդիմության 30 ներկայացուցիչներ:Հայտնում է «Ռիա Նովոստին»: