13/07/2011 10:10
Բրիտանացին վիճակախաղով շահել է 185 մլն եվրո
Մեծ Բրիտանիայի բնակիչը եվրոպական «Euromillions» վիճակախաղում շահել Է ռեկորդային ջեք-փոթ`185 մլն եվրո: Նախորդ ռեկորդը եղել էր 130 մլն եվրո, որի շահողը ևս բրիտանացի է եղել:
«Euromillions» վիճակախաղը ստեղծվել է 2004 թ., որին կարող են մասնակցել 9 երկրի քաղաքացիներ` Ավստրիա, Բելգիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իռլանդիա, Լյուքսեմբուրգ, Պորտուգալիա, Իսպանիա և Շվեյցարիա:Հաղորդում է ԲիԲիՍի-ն(BBC):