13/07/2011 11:44
Մոսկվայում կհայտնվեն «լողացող հյուրանոցներ»
Մոտ ժամանակներս Մոսկվայի գետերի վրա կհայտնվեն «լողացող հյուրանոցներ», որոնք կունենան ավելի քան 5 հազար սենյակներ: Այդ մասին հայտարարել է Մոսկվայի շինարարության մեջ ներդրումների վերահսկողության ապահովման կոմիտեի ղեկավար Կոնստանտին Տիմոֆեևը:
Նրա խոսքերով, այդպիսի հյուրանոցներ նախատեսվում է կառուցել հին նավերի հենքի վրա և տեղադրել մայրաքաղաքի մայրուղիների երկայնքով:
Կոնստանտին Տիմոֆեևի խոսքերով, ազատ մայրուղիներ շատ կան, իսկ այդպիսի նավերին հոսանք և այլ կոմունիկացիաներ միացնելը դժվար չէ, և հիմա նախատեսված է 50 այդպիսի օբյեկտների կառուցում:
Նա հավելեց, որ եթե նույնիսկ այդպիսի հյուրանոցներից յուրաքանչյուրն ունենա 100 սենյակ, դա արդեն կազմում է ավելի քան 5 հազար սենյակ, և հույս հայտնեց, որ նմանատիպ հյուրանոցներ մոսկովյան գետերի վրա կհայտնվեն արդեն այս տարի: Այդ մասին հաղորդում է «ուտրո.ռու» (utro.ru) կայքը: