13/07/2011 16:05
Առաջին անգամ ոտքերի փոխպատվաստում է կատարվել
Իսպանիայում բժիշկ Պեդրո Կավադասը, ով հայտնի է Բժիշկ Ֆրանկենշտեյն մականունով, առաջին անգամ ոտքերի փոխպատվաստում է կատարել: Հիվանդն իրեն լավ է զգում և կարող է քայլել ամենաուշը 1 տարի հետո:
Փորձագետները, սակայն, վստահ չեն փոխպատվաստման անհրաժեշտության հարցում` բացատրելով, որ շարժական գործառույթները հաջողությամբ իրականացնում են նաև իմպլանտները` առանց առողջությունը վնասելու:
Պեդրո Կավադասի ամենահայտնի վիրահատությունը համարվում է 40 տարի առաջ ձախ ձեռքից զրկված կնոջը արածը։ Կինը 3 տարի առաջ կաթվածից կորցրել էր նաև աջ կողմի զգայունակությունը: Կավադասը փոխել էր կնոջ աջ ձեռքի բութ մատը` փոխպատվաստելով այն ձախի բեկորներով:
Բժիշկները հավատացնում են, որ աշխարհում առաջին անգամ ոտքի փոխպատվաստումը հաջողությամբ է անցել, սակայն, ելնելով իսպանական օրենքներից, հիվանդի և դոնորի անունները չեն հրապարակում: