13/07/2011 14:45
Պիրոգ-Մարտիրոսյան մենամարտը կարող է կայանալ Կրասնոդարում
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջինքաշային կարգում WBO-ի վարկածով աշխարհի չեմպիոնի կոչման համար մենամարտը` գործող չեմպիոն Դմիտրի Պիրոգի և պարտադիր հավակնորդ Գեննադի Մարտիրոսյանի միջև, կարող է կայանալ աշնան սկզբին, Կրասնոդարում: Ինչպես հաղորդում է «Allboxing»-ը, այժմ ճշտվում է մարտի անցկացման վայրը, համաձայնեցվում են հեռարձակման իրավունքի հետ կապված հարցերը:
Բռնցքամարտիկներն ու նրանց պրոմոուտերներն արդեն հանգել են սկզբունքային համաձայնության: Կոնկրետ օրը դեռ հայտնի չէ, սակայն հաճախ է նշվում, որ մարտը կարող է կազմակերպվել սեպտեմբերի վերջին տասնօրյակում: