14/07/2011 17:11
Փոխանակման նամակների ստորագրում Հայաստանի և Չինաստանի միջև
Այսօր ՀՀ ԱԳՆ-ում արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը և Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Չանչունը նամակներ փոխանակեցին ՀՀ և ՉԺՀ կառավարությունների միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագրերով նախատեսված 55 մլն. չինական յուանի անհատույց օգնության միջոցներով Հայաստանին քաղաքային ավտոբուսների տրամադրման մասին:
Այս մասին հաղորդում են ԱԳՆ լրատվական ծառայությունից։