14/07/2011 15:54
Բելգիայում հասարակական վայրերում արգելվում է գլխաշոր կրել
Բելգիայում հրապարակվել է թագավոր Ալբերտ 2-րդի կողմից հաստատված հասարակական վայրերում գլխաշորի կրումը արգելող օրենքը, որը ուժի մեջ կմտնի հուլիսի 23-ից:
Օրենքը ամբողջովին արգելում է «Բելգիայի Թագավորության տարածքում դեմքի զգալի մասը ծածկող շորի կրումը հասարակական օգտագործման վայրերում», որի խախտման դեպքում նախատեսվում է տուգանք 137,5 եվրոյի չափով:
Գլխաշորի կրումը արգելող օրենքի ընդունման համար հիմք են ծառայել այն փաստարկները, որ այդ գլխաշորերը թույլ չեն տալիս որոշելու, թե ովքեր են դրանց կրողները:
Նշենք, որ օրենքը գրեթե միաձայն հավանության էր արժանացել Բելգիայի խորհրդարանի կողմից նախորդ տարվա ապրիլին, սակայն քաղաքական երկարամյա ճգնաժամի պատճառով նրա ուժի մեջ մտնելը երկարաձգվեց մեկ տարով:
Հիշեցնենք, որ ըստ բելգիական հասարակական կազմակերպությունների տվյալների, գլխաշոր, որ ծածկում է դեմքը գրեթե ամբողջությամբ, Բելգիայում կրում են մոտ 300 կանայք: Այդ մասին հաղորդում է նգ.ռու(ng.ru) կայքը: