14/07/2011 15:17
Բրազիլիայում ավիավթարից 16 մարդ է զոհվել
Երեկ Բրազիլիայում տեղի ունեցած ավիավթարի արդյունքում զոհվել են 16 հոգի`14 ուղևորներ և երկու հոգի աշխատակազմից, ոչ ոք կենդանի չի մնացել:Այս մասին տեղեկացնում է Ռոյթերս գործակալությունը`հղում անելով փրկարարներին:
Տարածաշրջանային «Noar Linhas Aereas » ավիաընկերության ինքնաթիռը, որն իր գործությունեությունն իրականացնում է երկրի հյուսիս-արևելքում, թռչում էր Ռեսիֆ-Նատալ ուղղությամբ:
Բրազիլիայում «ԲիԲիՍի»-ի ներկայացուցիչների խոսքերով`թռիչքից հետո ինքնաթիռի օդաչուն հայտնել է, թե տեխնիկական անհարթություններ կան և փորձում է վթարային վայէջք կատարել մոտակա ծովափում: Սակայն դա անել չհաջողվեց. թռիչքից տաս րոպե հետո ինքնաթիռը պայթեց և ընկավ:
«Ֆրանս պրես» գործակալության հաղորդմամբ` հրշեջ աշխատակիցը տեղական հեռուստատեսություններից մեկի հետ հարցազրույցում ասել է, որ օդաչուին հաջողվել է կանխել «հրեշավոր մասշտաբի հասնող ողբերգությունը», քանի որ ինքնաթիռը քիչ էր մնում վայր ընկներ խիտ բնակեցված տարածքի վրա:
«Noar Linhas Aereas» ընկերությունն իր գործունեությունը սկսել է 2010թ.-ին. Դեպքի կապակցությամբ ընկերության ներկայացուցիչները հայտարարել են թռիչքների դադարեցման մասին: Կործանված ինքնաթիռը եղել է երկշարժիչ, պատրաստված Չեխիայում: