14/07/2011 13:11
Հնդկաստանը և Բանգլադեշը սկսել են բնակչության հաշվառումը
Հնդկաստանը և Բանգլադեշը, տարածքային վեճերի լուծման նպատակով, պատմության մեջ առաջին անգամ անցկացնում են ընդհանուր սահմանի երկայնքով բնակվող բնակչության համատեղ մարդահամարը:
Նշենք, որ 1971թ.-ի Բանգլադեշի անկախության հռչակումից ի վեր, հազարավոր մարդիկ շարունակում էին ապրել Հնդկաստանի տարածքում գտնվող 51 անկլավներում, այն պարագայում, երբ Հնդկաստանի քաղաքացիները հիմնադրել էին 100 բնակատեղիներ Բանգլադեշի տարածքում:
Այդ պատճառով, անկլավների շատ բնակիչներ չունեն քաղաքացիություն, ինչը խոչընդոտ է հանդիսանում սոցիալական ծառայություններից օգտվելու համար, իսկ ապագայում Հնդկաստանը և Բանգլադեշը մտադրված են իրականացնել տարածքների փոխանակումներ: Այդ մասին հաղորդում է գազետա.ռու(gazeta.ru) կայքը: