14/07/2011 10:26
Պայթյունները Մումբայում կազմակերպված ահաբեկչական հարձակում է
Հնդկաստանի ներքին գործերի նախարար Պալանապպան Չիդամբարամը հայտարարել է, որ երկրի գործարար մայրաքաղաք Մումբայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է 17, այլ ոչ թե 21 մարդ, ինչի մասին նախօրոք հայտարարվել էր:
Պ. Չիդամբարամի խոսքերով, եռակի պայթյունը Մումբայում կազմակերպված ահաբեկչական հարձակում է, բացի այդ հավելեց, որ հարձակումը ուղղված չի եղել Հնդկաստանի ֆինանսական շուկաներին:
Նշենք, որ Մումբայում պայթյուններ են որոտացել, իսկ ռումբերը տեղակայված են եղել քաղաքի տարբեր վայրերում:
Առաջին պայթյունը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնական խիտ բնակեցված Դադար շրջանում, երկրորդ պայթյունը տեղի է ունեցել շուկայում, որտեղ վաճառվում են ոսկերչական զարդեր, իսկ երրորդ պայթյունը` գործարար շրջանում, օպերային թատրոնի մոտակայքում:
Տարբեր տվյալներով, ահաբեկչության հետևանքով տուժել են 81-113 մարդ, վիրավորների ստույգ տվյալները ճշտվում են: Փորձագետները կարծում են, որ պայթյունը կապված է եղել 2008թ.-ի Մումբայի կետրոնում կոտորած իրականացրած ահաբեկչական խմբից միակ կենդանի մնացած Մուհամմեդ Կասաբի ծննդյան հետ:
Հիշեցնենք, որ Մումբայում 2008թ.-ի մուսուլման ծայրահեղականների հարձակման հետևանքով զոհվել էր 170 մարդ: Այդ մասին հաղորդում է ռբկ.ռու(rbc.ru) կայքը: