14/07/2011 15:52
Ուեյն Ռունի. «Ռեալն» ու «Բարսելոնը» ինձ չեն հետաքրքրում
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին հերքել է այն կասկածները, որ շարունակելու է պաշտպանել իր ներկայիս թիմի մարզական պատիվը: Անցած տարի նա փչացրեց իր հարաբերություններն ակումբի ղեկավարության հետ և, համաձայն որոշ լուրերի, նույնիսկ խնդրեց վաճառել իրեն: Այդ պատմությունը վերջնարդյունքում ավարտվեց նոր պայմանագրի ստորագրմամբ, որով բարելավվեցին ֆուտբոլիստի պայմանները:
«Ես չեմ պատրաստվում հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից» «Ռեալի» կամ «Բարսելոնի» համար: Դա ինձ չի հետաքրքրում: Երջանիկ եմ Անգլիայում և դեռ երկար ժամանակ կխաղամ իմ ներկայիս թիմի կազմում»,- ասել է Ռունին: