14/07/2011 12:41
ՌԴ-ն և ԵՄ-ն մոտ են վիզային ռեժիմի չեղյալ հայտարարմանը
ՌԴ-ն և ԵՄ-ն գրեթե համաձայնեցրել են այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկել վիզային ռեժիմը չեղյալ հայտարարելու համար, ինչի մասին համապատասխան փաստաթուղթը համաձայնեցվել է Բրյուսելում:
ՌԴ արտաքին գործերի նախարարության համաեվրոպական համգործակցության բաժնի տնօրեն և ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Վորոնկովի կարծիքով, նախօրեին համաձայնեցված փաստաթուղթը մոտակա ժամանակներս կարող է վերջնականապես ընդունվել:
Նրա խոքսերով, եթե համաձայնություն ձեռք բերվի, ապա կան լավ շանսեր, որ փաստաթուղթը կընդունվի տարվա վերջին նախատեսված ՌԴ-ԵՄ գագաթաժողովի ընթացքում:
Համապատասխան ծրագրի իրականացումը նախատեսում են 4 քայլեր. առաջինը` ճշգրտվում են անձը հաստատող փաստաթղթի համապատասխան պահանջները, ռուսաստանցիները պետք է ունենան բիոմետրիկ անձնագրեր, երկրորդ պահանջը կապված է անօրինական միգրացիայի դեմ պայքարի հետ, ՌԴ-ն պետք է համապատասպան փաստաթղթեր ստորագրի ԵՄ բոլոր պետությունների հետ, երրորդը` անվտանգության և իրավական համագործակցության հարցերն են, ինչպես օրինակ կազմակերպված հանցագործության և ահաբեկչության դեմ պայքարը, չորորդը` արտաքին կապերի կարգավորումն է:
Նշենք, որ Եվրոխորհուրդը հայտարարել է, որ վերջնականապես խոսել վիզային ռեժիմը չեղյալ հայտարարելու մասին դեռևս վաղ է, իսկ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը նշել է, որ ՌԴ-ին ոչ մի բան չի խանգարում չեղյալ հայտարարել վիզային ռեժիմը ԵՄ-ի հետ հենց վաղը: Այդ մասին հաղորդում է «եվրոնյուզը»(euronews.net):