14/07/2011 13:43
Հայ թենիսիստները` Կազանում կայանալիք Եվրոպայի առաջնությունում
Հայաստանի սեղանի թենիսի պատանեկան (կադետներ) և երիտասարդական (մինչև 18 տարեկաններ) հավաքականները հուլիսի 15-24-ը Կազանում մասնակցելու են այս տարիքային խմբերի Եվրոպայի առաջնությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Մեր մարզիկները հանդես են գալիս «B» դիվիզիոնում, որի վիճակահանությունն արդեն որոշել է մրցակիցներին: «I» խմբում ընդգրկված մինչև 15 տարեկան տղաները (կադետներ) ուժերը չափելու են Ադրբեջանի, Ուկրաինայի և Լյուքսեմբուրգի, աղջիկները՝ Հոլանդիայի, Էստոնիայի, Բուլղարիայի և Լյուքսեմբուրգի իրենց հասակակիցների հետ: Իսկ երիտասարդական (մինչև 18 տարեկան) հավաքականները՝ 4 տղա և 3 աղջիկ, ովքեր «E» խմբում են, խաղալու են. տղաներ՝ Ավստրիայի, Պորտուգալիայի, Սլովենիայի, աղջիկներ՝ Խորվաթիայի, Անգլիայի և Լիտվայի հետ: