15/07/2011 10:03
ԲիԲիՍի-ի լրագրողները 24-ժամյա գործադուլ են հայտարարել
Զանգվածային կրճատումները, որ իրականացվել են ծախսերի կրճատման կառավարության ծրագրով, պատճառ են հանդիսացել այսօր սկսված լրագրողների 24-ժամյա գործադուլի համար:
Ավելի քան 100 աշխատակիցներ ստիպված հեռացել են ԲիԲիՍի-ի ծառայությունից վերջին ամիսների ընթացքում:
Աշխատակիցները կարծում են, որ հնարավոր կլիներ խուսափել կրճատումներից, եթե ղեկավարությունը չգնար «պրովոկացիոն» որոշման և չհրաժարվեր բանակցություններից:
Ըստ գործադուլավորների, կրճատումը պետք է իրականացվեր այն աշխատակիցների նկատմամաբ, ովքեր կամավոր ցանկություն ունեին լքել աշխատանքը: Հայտնում է ԲիԲիՍի-ն: