15/07/2011 10:28
Ավարտվել է խորտակված «Բուլղարիա» նավի հետազոտությունը
Փրկարարները ավարտել են որոնողական աշխատանքները «Բուլղարիա»-ի վրա, այժմ գլխավոր սպասարկող ընկերությունը պետք է սկսի նավի ջրից դուրս հանման աշխատանքները:
Այնուամենայնիվ, որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են ջրի խորքում` նավի շրջակայքում:
Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին «Բուլգարիա» նավը խորտակվել էր Կույբիշևյան ջրամբարում և նավի վրա գտնվող 208 ուղևորներից փրկվել են միայն 79-ը, իսկ 16 հոգի համարվում է անհայտ կորած: Այդ մասին հաղորդում է «ԲիԲիՍի»-ի (bbc.co.uk) կայքը: