15/07/2011 11:05
Հուգո Չավեսը քաղցկեղից բուժվելու է Բրազիլիայում
Վենեսուելայի նախագահ Հուգո Չավեսը քաղցկեղից բուժման կուրս է անցնելու Բրազիլիայում, սակայն Բրազիլիա Չավեսի ժամանման ամսաթիվը դեռևս հայտնի չէ:
Սպասվում է, որ Չավեսը բուժման կուրս կանցնի Սան-Պաուլույի սիրիա-լիբանանյան հոսպիտալում, որը համարվում է լավագույներից մեկը Բրազիլիայում և ողջ Լատինական Ամերիկայում:
Հոսպիտալի հայտնի հիվանդերից էր Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսսեֆֆը, որը մինչ 2010թ.-ի նախագահական ընտրապայքարը բուժում էր անցնում այստեղ, ինչպես նաև Պարագվայի նախագահ Ֆերնանդո Լուգոն, որը այստեղ անցել է վերականգման կուրս ուռուցքային հիվանդությունից հետո:
Հիշեցնենք, որ հունիսի 10-ին Կուբայում Հուգո Չավեսին վիրահատության էին ենթարկել աբսցեսի պատճառով, այնուհետև նա կրկին վիրահատվել էր աղիքային ուռուցքների հեռացման նպատակով: