15/07/2011 11:54
Մեսսի. «Ոչ մի քննադատություն ինձ չի ստիպի հեռանալ»
«Բարսելոնի» և Արգենտինայի ֆուտբոլի ազգային ընտրանու հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել է, որ նույնիսկ չի էլ մտածել հավաքականում ելույթները դադարեցնելու մասին, չնայած իր հասցեին հնչած խիստ քննադատությանը: Ավելի վաղ, ի դեպ, նման անհանգստություն հայտնել էր երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խուլիո Գրոնդոնան:
«Ես միշտ կխաղամ հավաքականում, որքան էլ ինձ քննադատեն: Այո, այն, որ կեղտ են շպրտում, ինձ զայրացնում է: Առավել ևս, որ հաճախ մեղադրանքներն ուղղակի անհիմն են: Բայց պետք է համբերել: Ամերիկայի գավաթի խաղարկության խմբային փուլի մեկնարկային խաղերում ամեն ինչ չէ, որ ստացվում էր, իսկ Կոստա Ռիկայի թիմի հետ հանդիպման ժամանակ մեր գործերը կարգավորվեցին: Արգենտինայի հավաքականը վաղուց չի նվաճել այդ մրցանակը, այնպես որ, բոլորը շատ լրջորեն են տրամադրված»,- Մեսսիի խոսքերը մեջբերել է AP-ն: