15/07/2011 10:22
Պենտագոնը խոշոր կիբեր հարձակման է ենթարկվել
Պենտագոնը հայտարարել է, որ լուրջ կիբեր-հարձակման զոհ է դարձել, որի արդյունքում օտարազգի հակերները հազարավոր փաստաթղթեր են գողացել: Հաղորդում է «Բի-Բի-Սի»-ն:
«Հարձակման հետևանքով հակերները տիրապետել են շատ նուրբ տեղեկատվության»,-ասել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Վիլյամ Լիննը` հավելելով, որ գողացվել է շուրջ 24 հազար փաստաթուղթ, ինչը Միացյալ Նահանգների պատմության մեջ դարձել է ամենախոշոր կիբեր-հարձակումը:
Փոխնախարարի կարծիքով` հարձակումն իրականացրել են օտար պետությունները և Վաշինգտոնը կասկածում է, թե ով է գործի հեղինակը: Նախկինում հարձակման համար ԱՄՆ-ն մեղադրել էր Ռուսաստանին և Չինաստանին: