15/07/2011 12:20
Ռոսսին «Յուվենթուսից» տարեկան 5 մլն եվրո է պահանջում
Իսպանական «Վիլյառեալի» իտալացի հարձակվող Ջուզեպպե Ռոսսին պատրաստ է տեղափոխվել «Յուվենթուս»: Բայց նա տարեկան 5 մլն եվրո աշխատավարձ է պահանջում, ինչը երկու անգամ գերազանցում է այն գումարի չափը, որը նա վաստակում է հիմա:
Նշենք, որ եթե «Յուվենթուսն» ընդունի Ռոսսիի պահանջները, ապա 24-ամյա ֆուտբոլիստը թուրինյան ակումբում աշխատավարձի առումով կզիջի միայն դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնին: Վերջինս տարեկան 6 մլն եվրո է ստանում: