15/07/2011 16:58
Հարավային Սուդանը դարձավ ՄԱԿ-ի անդամ
Հարավային Սուդանը, որը վերջերս ձեռք բերեց անկախություն, դարձել է ՄԱԿ-ի 193-րդ անդամը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունը կոչ է արել միջազգային հանրությանը աջակցել Հարավային Սուդանի բարգավաճմանը: Նա նաև գովեստի խոսքեր է ասել Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրի և Հարավային Սուդանի առաջնորդ Սալվա Կիիրայի հասցեին, քանի որ նրանք կյանքի են կոչել Հարավային Սուդանի անկախության մասին հանրաքվեն:
Բան Գի Մունի խոսքերով` Սուդանի երկու մասերն ունեն ընդհանուր ապագա, և դրան պետք է նայեն որպես գործընկերներ, այլ ոչ թե որպես մրցակիցներ:
ՄԱԿ-ում Սուդանի ներկայացուցիչ Էլխագ Ալի-Օսմանի խոսքերով` հարևան պետությունները պատերզմի դառնությունը թողել են հետևում և նայում են դեպի ապագան:
Գլխավոր վեհաժողովի նստաշրջանից հետո ՄԱԿ-ի Նյու-Յորքյան նստավայրի շենքի դիմաց հանդիսավորությամբ բարձրացվել է Հարավային Սուդանի դրոշը:
Նշենք, որ Հարավային Սուդանի անկախության պաշտոնական հռչակումը տեղի է ունեցել կեստարվա անցումային շրջանից հետո, երբ հանրաքվեյի ընթացքում Հարավային Սուդանի բնակչության 98 % կողմ քվեարկեց ինքնուրույն պետություն ստեղծելու օգտին, իսկ մինչ այդ Հարավային Սուդանը մի քանի տասնյակ տարիների ընթացքում պատերազմում էր Հյուսիսի կառավարության դեմ` անկախության հռչակման համար: