16/07/2011 10:52
Եվրոպական 8 բանկեր ձախողել են սթրես-թեստը
90 եվրոպական բանկերից 8-ը չեն կարողացել անցնել ֆինանսական կայունությանը վերաբերող փորձությունը, որն անցկացնում էր Եվրոպական բանկերի կազմակերպությունը: Եվս 16 բանկեր հայտնվել են ձախողման սահմանագծին:
«ԲիԲիՍի»-ի ռուսական ծառայության տեղեկացմամբ`չանցածների թվում են իսպանական հինգ բանկեր, երկու հունական և մեկ ավստրիական:
Ընդհանուր առմամբ, նրանց կապիտալի պակասը կազմել է 2,5 միլիարդ եվրո: Հենց այդ քանակի գումար բանկերը պարտավոր են ունենալ մինչև տարվա վերջ, որպեսզի համապատասխանեն Եվրոպական բանկերի կազմակերպության պահանջներին:
Բացի այդ, այս ցանկին լրատվամիջոցն ավելացնում է նաև գերմանական «Հելաբա» բանկը, որը, վերջին պահին հրաժարվելով թեստն անցնել, փաստացի ընդունել է իր անկայունությունը: