18/07/2011 17:31
Լևոն Արոնյանը զիջեց Գատա Կամսկուն, և հաշիվը հավասարվեց
Չինական Նինբոյում մեկնարկած աշխարհի շախմատի թիմային առաջնության մեկնարկային տուրում Հայաստանի ընտրանին 3,5:0,5 հաշվով պարտության մատնեց Իսրայելի թիմին: Լևոն Արոնյանն առավելության հասավ Էմիլ Սուտովսկու, Վլադիմիր Հակոբյանը` Եվգենի Պոստնիի, Գաբրիել Սարգսյանը` Թամիր Նաբաթիի նկատմամբ: Սերգեյ Մովսիսյանը միավորը կիսեց Միչել Ռուիզի հետ:
Այսօր կայացած երկրորդ տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցն ԱՄՆ-ի ընտրանին էր: Սերգեյ Մովսիսյանը պարտության մատնեց Ալեքսանդր Օնիշչուկին: Յուրի Շուլման-Վլադիմիր Հակոբյան և Գաբրիել Սարգսյան-Յասսեր Սեյրավան պարտիաներն ավարտվեցին խաղաղ ելքով: Ցավոք, Լևոն Արոնյանն առաջին խաղատախտակի վրա զիջեց Գատա Կամսկուն, և հաշիվը հավասարվեց` 2:2: