19/07/2011 15:16
Վլադիմիր Հակոբյանը կես միավոր վաստակեց Նեպոմնյաշչու հետ խաղում
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, չինական Նինբոյում ընթացող աշխարհի շախմատի թիմային առաջնության 3-րդ տուրի շրջանակներում այսօր Հայաստանի ընտրանին մրցակցում է Ռուսաստանի թիմի հետ: Ավարտված առաջին պարտիայում Սերգեյ Մովսիսյանը միավորը կիսել է Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Քիչ առաջ խաղաղ ելքով ավարտվեց նաև Վլադիմիր Հակոբյան-Յան Նեպմոնյաշչի պարտիան:
Լևոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը դեռ շարունակում են պայքարը: Նրանց մրցակիցներն են համապատասխանաբար Սերգեյ Կարյակինը և Պյոտր Սվիդլերը: