20/07/2011 10:35
Apple–ի շահույթը հասել է ռեկորդային սահմանի
Ամերիկյան Apple ընկերությունը շահույթի ռեկորդային աճ է գրանցել։
Ինչպես հաղորդում է Эхо Москвы ռադիոկայանը, 3-րդ եռամսյակում Apple-ի այս ցուցանիշը 125 %-ով աճել է՝ հասնելով 7,31 մլրդ դոլարի։
Հաշվետու ժամանակահատվածում Apple–ը վաճառել է 20,34 մլն iPhone և 9,25 մլն iPad։ Նման ռեկորդային արդյունքները գերազանցել են ինչպես շուկայի, այնպես էլ ընկերության սպասումները։