20/07/2011 11:20
Այսօր շախմատի միջազգային օրն է
Այսօր շախմատի միջազգային օրն է:
1924 թվականի հուլիսի 20-ին հիմնադրվեց շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ): Իսկ 1966 թվականից այդ կառույցը իր ստեղծման օրը հռչակեց որպես շախմատի միջազգային օր:
Այժմ ՖԻԴԵ-ի կազմում ընդգրկված են 162 երկրներ, իսկ ֆեդերացիայի վարկանիշային աղյուսակը ներառում է շուրջ 90 հազար շախմատիստների:
Խաղի ծննդավայրը համարվում է Հնդկաստանը, որտեղ 5-րդ դարում եղել է շախմատի նախատիպ «Չատուրանգա» կոչվող խաղը:
Շախմատ անվանումն իրականում պարսկերեն ծագում ունի, այն կազմված է երկու արմատներից` շախ և մատ` տիրակալը մեռավ: