20/07/2011 15:42
Սերգեյ Մովսիսյանը հաղթեց Ադլու Ահմեդին
Չինաստանի Նինբո քաղաքում կազմակերպված աշխարհի շախմատի թիմային առաջնության հերթական` 4-րդ տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցն է Եգիպտոսի ընտրանին: Սերգեյ Մովսիսյանը, ով Լևոն Արոնյանի բացակայության պայմաններում տեղ է զբաղեցրել առաջին խաղատախտակի առջև, սպիտակներով պարտության մատնեց Ադլու Ահմեդին` կարևոր 1 միավոր պարգևելով մեր թիմին:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Հակոբյանը խաղում է Ամին Բասսեմի, Գաբրիել Սարգսյանը` Սամի Շոկերի, Ռոբերտ Հովհաննիսյանը` Մոհամեդ Էզատի հետ: