20/07/2011 11:24
Թալիբները հերքում են իրենց առաջնորդի մահվան մասին լուրերը
«Թալիբան» շարժման ներկայացուցիչը հերքել է շարժման ղեկավար Մուլլա Օմարի մահվան մասին լուրերը, որոնք հայտնվել էին իսլամական վեբ-կայքերից մեկում:
Ծայրահեղականների ներկայացուցիչ Զաբիուլլա Մուջախիդի խոսքերով, անհայտ անձինք կոտրել են վեբ-կայքը, որից օգտվում է «Թալիբան» շարժումը, ինչպես նաև շարժման անունից զանգահարել են լրագրողներին:
Նրա պնդմամբ, Մուլլա Օմարը ողջ է և պլանավորում է նոր գործողություններ, ավելացնելով, որ այդ սադրանքի ետևում կանգնած են ամերիկյան հատուկ ծառայությունները, որոնց նպատակն է բարոյազրկել թալիբներին: Այդ մասին հաղորդում է ուտրո.ռու(utro.ru) կայքը: