21/07/2011 15:57
Հայաստան-Չինաստան խաղում հաշիվն արդեն 1,5:1,5 է
Չինական Նինբոյում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնության 5-րդ տուրում այսօր Հայաստանի հավաքականի երրորդ ներկայացուցիչը նույնպես բավարարվեց ոչ-ոքի արդյունքով. Սերգեյ Մովսիսյանը սպիտակներով խաղաղ դաշն կնքեց Վան Յուեի հետ: Մինչ այդ նաև Լևոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանն էին պարտիաներն ավարտել ոչ-ոքիով: Այս պահին հաշիվը հավասար է` 1,5:1,5:
Հայաստան-Չինաստան մրցակցությունում վճռորոշը, այսպիսով, Գաբրիել Սարգսյան-Յու Յանգժի հանդիպումն է, որն այս պահին ընթացքի մեջ է: